
Արտակ Զաքարյան. Հայոց Բանակի սպան մեր հասարակության էլիտայի լավագույն հատվածը պետք է դառնա
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք մեր ռազմաուսումնական հաստատություններին: Հայոց Բանակի սպան` մեր հասարակության էլիտայի լավագույն հատվածը պետք է դառնա: Իր գիտելիքներով, բարոյական կերպարով և մասնագիտական բարձր հատկանիշներով, սպան պետք է օրինակ ծառայի հասարակության բոլոր շերտերին:
Շնորհավո´ր տոնդ, Հայ Սպա:
Հավերժ փա´ռք ու պատիվ, Զինված Ուժերում հերոսական սխրանքներ գործած և իրենց անձնակազմի մոտ անվիճելի հեղինակություն վաստակած հայոց Սպաներին»։