Այսօր և ամեն օր մենք բարոյական պարտավորություն ունենք հարգելու զոհերին, դասեր քաղելու այս պատմություններից. Բայդեն
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածելՀոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է.
«Այսօր մենք փորձում ենք լցնել մեր անցյալի խոցող լռությունը՝ հիշելու համար այն վեց միլիոն հրեաներին, որոնք սիստեմատիկորեն և դաժանաբար սպանվեցին նացիստների և նրանց համախոհների կողմից: Հիշում ենք միլիոնավոր գնչուներին, սինտիներին, սլավոններին, հաշմանդամներին, LGBTQ համանյքի անդամներին, քաղաքական այլախոհներին, որոնց կյանքը խլեցին Շոահի ժամանակ: Այդ չափազանց ծանր ու կործանարար ուժը ծնեց չարիքի մասին նոր բառապաշար: Սկսեցին կիրառվել այնպիսի բառեր, ինչպես «հոլոքոստ», «ցեղասպանություն» և «մարդկության դեմ հանցագործություններ» եզրույթներն են:
Մենք միանում ենք աշխարհի ժողովուրդներին՝ սգալու համար մարդկության պատմության ամենամութ այս էջերից մեկի համար և վկայություն տալու ապագա սերունդներին, որպեսզի կարողանանք իրականություն դարձնել մեր սուրբ ուխտը, որը կոչում ենք «Այլևս երբեք»:
Մանուկ հասակում ես առաջին անգամ իմացա Հոլոքոստի մասին՝ լսելով հորս, երբ նա այս մասին էր պատմում մեր ճաշասենյակի սեղանի մոտ: Որպես հայր և պապ, ես իմ ընտանիքի անդամներին այցի տարա Դախաու, տեսնելու համար համակենտրոնացման այս ճամբարի մնացորդները: Այսօր, որպես նախագահ, Օվալաձեւ սրահում ընդունելու եմ Բրոնիա Բրենդմենին: Օսվենցիմից փրկված Բրենդսմենն իր ծնողներին եւ հինգ քույր ու եղբայրներին է կորցել այդ տարիներին: Այսօր Սպիտակ տանը նա իր հուշերը կպատմի միլիոնավոր մարդկանց
Այսօր և ամեն օր մենք բարոյական պարտավորություն ունենք հարգելու զոհերին, դասեր քաղելու այս պատմություններից, հարգանքի տուրք մատուցելու այդ տարիներին մարդկանց փրկած անձանց:
Մենք չենք կարող փրկել անցյալը: Սակայն այսօր, երբ մենք սգում ենք անմարդկային դաժանություն գործադրելու մարդու կարողության համար, եկեք պարտավորվենք կառուցել ավելի լավ ապագա և միշտ պաշտպանել արդարության, հավասարության և բազմազանության հիմնարար արժեքները, որոնք ամրապնդում են ազատ հասարակությունները»։: