«Գազպրոմ»-ը 2021 թվականին ռեկորդային ծավալով գազ է մատակարարել Թուրքիային
«Գազպրոմ»-ը 2021 թվականին «Երկնագույն հոսք» գազատարով ռեկորդային ծավալով գազ է մատակարարել Թուրքիա։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Էքսպորտ»-ը։
«2021 թվականի արդյունքներով պատմական ռեկորդ է սահմանվել «Երկնագույն հոսք» գազատարով Ռուսաստանից Թուրքիա մատակարարումների առումով։ Անցյալ տարի մատակարարվել է 15,98 մլրդ խմ գազ. սա 2003 թվականից գազատարի շահագործման մեկնարկից ի վեր տարեկան առավելագույն ցուցանիշն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը նշել է, որ մատակարարումների աճը համընկել է Թուրքիայում գազի սպառման զգալի աճի հետ, որը 2021 թվականին կազմել է գրեթե 61 միլիարդ խմ։
«Երկնագույն հոսքը» Գազպրոմի համար դարձել է առաջին ծովային գազատարը, որը ռուսական կողմին կապել է արտահանման մեծ շուկայի հետ։ Գրեթե 20 տարի անց այս մոտեցումը գործնականում արդարացրել է իրեն»,- ասել է «Գազպրոմ էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան։
«Կապույտ հոսքը» շահագործման է հանձնվել 2003 թվականի սկզբին, որի միջոցով կարելի է մատակարարել տարեկան 16 մլրդ խմ գազ, նրա երկարությունը 1213 կմ է։