Էդմոն Մարուքյան. Ինձ նախագահ դառնալու առաջարկ չի եղել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք իրեն տեսնում են տարբեր պաշտոններում։
Քանի դեռ Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցված չեն, նա համարում է իր՝ նախագահ դառնալու մասին խոսակցություններին արձագանքելն անմիստ է։
«Ինձ նախագահ դառնալու առաջարկ չի եղել, չէր էլ կարող լինել, կրկնում եմ, դեռ Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցված չեն»,-ասաց նա Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Մարուքյանը նշեց՝ ընտրությունների արդյունքում իրենք խորհրդարանում չեն, պաշտոնի առաջարկ իրեն չի արվել, «բայց դա չի նշանակում, որ չեն ծառայում մեր երկրին»։