«Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում առաջիկայում լուրջ գնաճ է լինելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կաթնամթերքի շուկայում առաջիկայում լուրջ գնաճ է լինելու. այս մասին բանավոր զրույցներում զգուշացնում են տնտեսվարողները։ Սրան նպաստելու է նաև փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Տեղեկացնենք, որ փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4,7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կՎտ*ժ-ի համար։
Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման՝ ամսական մինչև 200 կիլովատտ հոսանք սպառողների համար սակագինը կբարձրանա 1,5 դրամով, 200-400 կՎտ/ժ սպառողների համար՝ 3,5, իսկ 400 կՎտ/ժ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառողները 5,5 դրամ ավելի կվճարեն։ Կաթնամթերքի բարձր գների մասին չեն դադարում դժգոհել նաև քաղաքացիները։
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ կաթնամթերքի, պանրի շուկայում 2021 թվականի դեկտեմբերին, 2020թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գրանցվել է 11.2 տոկոս գնաճ։ Իսկ, ահա, նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կաթնամթերքն ու պանիրը թանկացել են 1.6 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է կաթնաշոռի 6.9, իսկ պանրի՝ 13.4 տոկոս գնաճ։ Միայն նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կաթնաշոռի գինը բարձրացել է 1.1, իսկ պանրինը՝ 2.8 տոկոսով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան