«Հրապարակ». ՔՊ-ն նախագահի թեկնածու է փնտրում. Արայիկ Հարությունյանի թեկնածության շուրջ տարաձայնություններ կան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխող թիմում ՀՀ նախագահի առայժմ մեկ անուն է շոշափվում՝ Արայիկ Հարությունյանի անունը, սակայն այս թեկնածությունն արդեն իսկ հանրային սուր քննադատության է արժանացել և ՔՊ թիմում էլ են դեմ նրան: ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը Քաղպայմանագրում միանշանակ չեն ընդունել: \
Չնայած խմբակցությանը դեռևս պաշտոնապես չի ներկայացվել Հարությունյանի թեկնածությունը, բայց ՔՊ վարչությունում օնլայն քննարկումներ են անում և տարաձայնություններ կան այս թեկնածության շուրջ:
Թիմում այլ թեկնածուներ են փնտրում, բարձրացնում են Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի, անգամ Արամ Սարգսյանի թեկնածությունն են առաջադրում, սակայն Փաշինյանը հակված է նշանակել մեկին, որի հավատարմությանն ու հնազանդությանը կասկածելու առիթ այս 4 տարիներին երբևէ չի ունեցել, իսկ նման մարդիկ մատների վրա հաշված են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան