Ռուբեն Մելիքյան. Մամիջանյանը ոչ միայն սխալ չի արել, այլև միանգամայն ճիշտ է արել
Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Նիկոլականներն, նրանց արբանյակները և փարիսեցիները մի մեծ արշավ են սկսել ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ՝ ԵԽԽՎ-ում «հայանպաստ» որակված մի բանաձևին դեմ քվեարկելու համար։
Բանաձևը այն մասին էր, թե ինչ ժողովրդավարական երկիր է Հայաստանը։ Այդ խայտառակ բանաձևը ու եվրոպացիների լռությունը Հայաստանում առկա «իրավական բեսպրեձելի» վերաբերյալ, իմ կարծիքով, այն «30 արծաթադրամն» է, որ Եվրոպական փարիսեցիները վճարում են քպ-ին՝ Հայաստանի ազգային շահերից հրաժարվելու, ոսոխի հակահայ թեզերը հաստատելու, անպատվաբեր խաղաղություն մուրալու համար։
Ուստի Մամիջանյանը ոչ միայն սխալ չի արել, այլև միանգամայն ճիշտ է արել՝ այդ «30 արծաթադրամին» դեմ քվեարկելով։
ՀԳ. Այս հարցով բոլոր փարիսեցիներին ֆրենդլիստիցս ուղարկելու եմ «Կուզկայի ծնողի մոտ»։ Մեկ առ մեկ։ Ամոթ ձեզ բոլորիդ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին