28.01.2022. Կորոնավիրուսի 3536 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունվարի 27-ին կատարվել է 8707 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3536 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 267 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 361 754 դեպք, որոնցից 335 227 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16 965 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8035 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1526 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9561 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 709 073 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 27.01.2022. Կորոնավիրուսի 2556 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
- 26.01.2022. Կորոնավիրուսի 1931 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի
- 25.01.2022. Կորոնավիրուսի 1332 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
- 24.01.2022. Կորոնավիրուսի 688 նոր դեպք է գրանցվել
- 23.01.2022. Կորոնավիրուսի 814 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
- 22.01.2022. Հայաստանում երկրորդ օրն է՝ կորոնավիրուսից մարդ չի մահանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան