Փորձում ենք պարզել, թե մեր ուղարկած փաթեթի որն մասն է Ադրբեջանի համար անընդունելի. Արարատ Միրզոյան
«Մենք հստակցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են այդ հստակեցումները»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողերին հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե հայկական կողմի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանն ուղղված առաջարկներից Ադրբեջանի համար կոնկրետ ի՚նչն է անըդնունելի, սա արդյո՞ք փակուղի չի տաում։
Նախարարն ասաց, որ անընդհատ քննարկում կա, այն շարունակվում է։
«Մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, ըստ այդմ՝ ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել»,- ասաց Ա. Միրզոյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ԱԺ-ում Արարատ Միրզոյանը հայտարարել էր. «Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին, մյուս գործընկերներին»։
Հարակից հրապարակումներ`
- Զորքերի հայելային հետքաշման հիմքում դրվել են խորհրդային սահմանները. Արարատ Միրզոյան
- Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ռուսական կողմին և Ադրբեջանին. Արարատ Միրզոյան