28.01.2021. Վարանդայից հայտնաբերվել է զինծառայողի աճյուն
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն:
Նրա ինքությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ հակամարտության գոտում ավելի քան 1,7 հազար մարդու մասունքներ են հայտնաբերվել
- Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
- 18․01․2022․ Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
- Աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
- Որոնումներն այսօր արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել․ ԱՀ ԱԻՊԾ