Toyota-ն 2021 թվականին վաճառել է գրեթե 10,5 միլիոն ավտոմեքենա
Ճապոնական «Toyota Motor» ընկերությունը 2021 թվականին ամբողջ աշխարհում վաճառել է 10 մլն 495 հազար 548 ավտոմեքենա: Այս մասին ասվում է ուրբաթ օրը ընկերության կայքում հրապարակված զեկույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
Հրապարակված տվյալների համաձայն՝ տարվա կտրվածքով ընկերության վաճառքներն աճել են 10,1%-ով։ Միաժամանակ նոր մեքենաների արտադրությունը 2020 թվականի համեմատ աճել է 9,4%-ով և հասել 10,076,246-ի։
Toyota-ն երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում՝ ավտոմեքենաների ընդհանուր վաճառքով։ Նրա ամենամոտ մրցակիցը Volkswagen Group-ն է, որն անցյալ տարի ամբողջ աշխարհում վաճառել է 8,9 միլիոն ավտոմեքենա, ինչը գերմանական ավտոհսկայի համար ամենացածր ցուցանիշն է վերջին 10 տարվա ընթացքում: