Բարձրաստիճան պաշտոնյաները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով և ինքնամեկուսացել:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակի վերաբերյալ լրագրողների հարցերը թողեց անպատասխան։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե 44-օրյա պատերազմի պարտությունից դասեր քաղե՞լ են, ասաց. «Մենք պարտավոր ենք դասեր քաղել, պարտավոր ենք զբաղել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ և բանակի առողջացմամբ, վերակենդանցմամբ, ինչպես մնացած բոլոր ինստիտուտների։ Որևէ պետություն այլընտրանք չի կարող ունենալ»։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ քննադատությանը, նա ասաց․ «Ես չեմ ուզում մեկնաբանել ընդդիմության տեսակետները, բայց հետաքրքրվե՞ք ընդդիմությունից՝ ինչպես է եղել, որ 90-ականների վերջերից գրեթե որևէ տարի չի եղել, երբ հայ–թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն կոնտակտ չլինի։ Խնդրում եմ՝ այդ հեքիաթները դնել մի կողմ»։
Նա նշեց, որ բավական է ապրել խաբկանքի մեջ. «Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է, պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել և ոչինչ չթաքցնել։ Պետք չէ գնալ բանակցել մի բան, հետո գալ, հայտարարել այլ բան»։
Ա. Միրզոյանն ասաց, որ ինքն ինչ–որ բանակցում է, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասում է։
Ուղիղ եթերը՝ news.am-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին