Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղիղ եթերում չորս ռադիոկայանների հարցազրույց է տալիս արտաքին քաղաքականության և միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին:
Հարցազրույցներին մասնակցում են լրագրողներ Մարգարիտա Սիմոնյանը («Sputnik» ռադիո), Ռոման Բաբայանը («Գովորիտ Մոսկվա»), Վլադիմիր Սունգորկինը («Կոմսոմոլսկայա պրավդա»), Ալեքսեյ Վենեդիկտովը («Էխո Մոսկվի»):
Պատասխանելով պատերազմի հնարավորության մասին հարցին՝ Լավրովն ասել է. «Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի»:
«Մենք պատերազմներ չենք ուզում, բայց նաև թույլ չենք տա կոպիտ հարձակումներ մեր շահերի վրա, նաև թույլ չենք տա, որ մեր շահերն անտեսվեն»,- հավելել է Սերգեյ Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին