Կարծում եմ, որ ճիշտ կանեն լռեն և ներկայացնեն ոստիկան Գագիկ Մկրտչյանին հրազենային վիրավորում հասցրած իրական ծռին․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գորում է․
««Առավոտ» թերթում, կարդացի Ալեք Ենիգոմշյանի պատասխան-հոդվածն ուղղված նախկինում «Սասնա ծռեր» , այսօր ԱԺԲ անդամ Վարուժան Ավետիսյանի, իր դեմ ուղղված «հերոսական» հայհոյանքներին։
Ալեք Ենիգոմշյանի պատասխան-հոդվածը, հայ քաղաքական մտքի բանավեճ-քննարկումներում, կարելի է ասել , հազվադեպ հանդիպող դեպքերից է։ Այն հիմնված է կոնկրետ փաստերի և դրանցից բխող տրամաբանական հետևությունների վրա, առանց ընդդիմախոսին պիտակավորելու, վիրավորելու և հայհոյելու։ Իր հոդված-պատասխանով Ալեք Ենիգոմշյանը, օրինակներով կետ առ կետ ջախջախում է Վարուժան Ավետիսյանի և նրա համախոհների բոլոր «փաստարկները»։
Հոդվածում, ինձ համար նորություններ կային։ Մասնավորապես, չգիտեի, որ Ժիրայր Սեֆիլյանը համաձայնել է, որ ինքն ընկնի համաներման ակտի տակ։Փաստորեն ես սխալվում էի, երբ նրան համարում էի քաղբանտարկյալ, քանի որ համաձայնելով համաներմանը, Ժիրայր Սեֆիլյանն ընդունել է իր քրեական հանցագործ լինելը։ Չէ՞ որ,հակառակ դեպքում, նա պետք է հրաժարվեր համաներումից և արդարացում պահանջեր։ Ինչևէ․․․Իսկ ի՞նչ եք կարծում, Ալեք Ենիգոմշյանի հոդված-պատասխանին, ինչպե՞ս կարձագանքեն աժբ-ականները։
Կարծում եմ, որ ճիշտ կանեն լռեն և ներկայացնեն ոստիկան Գագիկ Մկրտչյանին հրազենային վիրավորում հասցրած իրական ծռին։ Այս քայլը, թեկուզ ուշացումով, ինչ-որ չափով նրանց կարդարացնի և Արմեն Բիլյանի վրայից կհանվի սպանության մեղադրանքը։ Սակայն, նաև համոզված եմ, որ աժբ-ականներն իրենց սովորության համաձայն, կսկսեն այպանել, հայհոյել Ալեք Ենիգոմշյանին՝ էլ «ռսի ստրուկ», էլ «ռուսուլման» , էլ եսիմ ինչ, քանի որ նրանք այլ բանի ընդունակ չեն։
Իհարկե, շատ կուզենայի սխալված լինել։ Տեսնենք․․․»
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի