Մենք այստեղ ենք, որովհետև մեր Հայրենիքը դեռ պիտի պաշտպանել․ Արմեն Աշոտյան
Հայաստանում շատ վայրեր կան, որ կարելի էր այցելել մեր բանակի ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Իհարկե, և Եռաբլուր, որտեղ հանգչում են մեր ընկերների, մեր զինակից եղբայրների, մեր որդիների և հայրերի, մեր հերոսների աճյունները:
Եվ այլ բազմաթիվ տեղեր, որոնք հայկական են մնացել մեր բանակի շնորհիվ, որոնց պաշտպանության համար հայ զինվորի արյուն է հղվել:
Այսօր մենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Սարդարապատում ենք հարգում մեր բոլոր զոհվածների հիշատակը, Սարդարապատում ենք նշում մեր բանակի ծննդյան օրը, որովհետև կարծում ենք, որ երկրում ստեղծված օրհասական վիճակը պահանջում է ազգային համախմբում, այնպես, ինչպես 100 տարի առաջ Սարդարապատում էր:
Որովհետև մեր ազգի և պետության գլխին կուտակված սպառնալիքները նույնն են, ինչ 100 տարի առաջ էին և նրանք չեզոքացվեցին Սարդարապատի հերոսամարտով:
Որովհետև եթե մենք չենք ուզում վերջնականապես կորցնել մեր պետությունը, մեր ինքնությունը, մեր Հայրենիքը և մեր արժանապատվությունը, ապա մեր, 21-րդ դարի Սարդարապատը դեռ առջևում է:
Մենք այստեղ ենք ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու:
Մենք այստեղ ենք, որովհետև մեր Հայրենիքը դեռ պիտի պաշտպանել և մենք պատրաստ ենք դա անել»:
Հարակից հրապարակումներ`
- Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
- Սերժ Սարգսյան. Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան