28.01.2022. Արցախում կորոնավիրուսով 5 հիվանդի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր, 12-ինը՝ ծանր
Արցախի Հանրապետությունում հունվարի 27-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,12-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1798 քաղաքացու հետազոտություն, որից 143-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 26.01.2022. Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
- 22.01.2022. Արցախում կորոնավիրուսով 4 հիվանդի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր
- 15.01.2022. Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի