Լույս է տեսել «Բյուրականի աստղադիտարան․ ականավոր նվաճումների 75 տարին» գիրքը
Բյուրականի աստղադիտարանում տեղի է ունեցել ԲԱ 75-ամյակին նվիրված «Բյուրականի աստղադիտարան․ ականավոր նվաճումների 75 տարին» գրքի շնորհանդեսը։
Աjն ՀՀ Ազգային արժեք հանդիսացող Բյուրականի աստղադիտարանի պատմությունը ներկայացնող եզակի գիրք է։
Շնորհանդեսին ներկա էին ԲԱ գիտաշխատողներն ու այլ ստորաբաժանումների աշխատակիցները, Հայաստանի ազգային գրադարանի համալրման բաժնի աշխատակիցներ Նվարդ Երմազյանը և Կարինե Ներսիսյանը, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) գրադարանի ընթերցասրահների բաժնի պետ Աննա Մարտիրոսյանը, ինչպես նաև այլ հյուրեր։
Միջոցառման մեկնարկը տվեց ԲԱ տնօրեն և գրքի գլխավոր խմբագիր Արեգ Միքայելյանը։ Ա․ Միքայելյանն իր ելույթում ներկայացրեց գրքի կառուցվածքը և բովանդակությունը, ինչպես նաև գրքի պատրաստման գործում մասնակցություն ունեցած գիտաշխատողներին։ Միջոցառման ավարտին բոլոր ներկաները ստացան գրքի իրենց օրինակները։
Գիրքը հանրությանը հասանելի դարձնելու նպատակով ԲԱ-ն գրքի օրինակներ նվիրեց Հայաստանի ազգային գրադարանին և Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ գրադարանին։ Մոտ օրերս գրքով կհամալրվեն նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների այլ գրադարաններ, որոնց ցանկը կհրապարակենք ավելի ուշ։
Գիրքը տպագրվել է «Էդիթ Փրինթ» հրատարակչության տպարանում (Երևան-2021, 464 էջ)։ Այն բաղկացած է 2 մասից՝ գիտական և տեղեկատվական։
«Շնորհավորում ենք բոլորիս այս մեծ իրադարձության կապակցությամբ։ Հույս ունենք, որ գիրքն օգտակար կլինի թե՛ ոլորտի մասնագետների և թե՛ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են գիտությամբ»,-նշում են աստղադիտարանից։