Փաշինյանը մտավախություն ուներ, որ այսօր Եռաբլուրում նորից արժանանալու է սյունաց ողջյունների և թուքումուրի. Գևորգ Պետրոսյան
«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, մտավախություն ունենալով, որ Եռաբլուրում կրկին արժանանալու է սյունաց ողջյունների և թուքումուրի, այդ պատճառով էլ քաղաքական դաշտան հայտարարեց»,-հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ այսօր խնդիրն այն է, որ օրվա իշխանություննն այդքան բարոյականություն և ունակություն չունի գնահատել Հունվարի 28-ի խորհուրդը, այդ պատճառով էլ անհասկանալի հանգամանքներում բոլորը «վարակվեցին» կորոնավիրուսով:
Գևորգ Պետրոսյանը չբացառեց, որ նաև դրսի ուժերն են արգելել նրանց Հայոց բանակի օրով լինել Եռաբլուրում:
«Փաշինյանը ի՞նչ կապ ունի բանակի հետ, որ մենք նրա միջոցով ասոցացնենք մեր պատկերացումները և զգացողությունները բանակի հանդեպ»,-ասաց նախկին պատգամավորը և հավելեց. «Ավելի լավ է, որ չգնաց և հերթական անգամ չարատավորեց Եռաբլուրի խորհուրդը»:
Նրա խոսքով՝ այսօր քաղաքացիներն ապրում ենք մի երկում, որի իշխանության համար արժեք չունեն այդ երկրի համար ընկած տղաները, երկիրը պահող ուժերը և դիմեց սփյուռքին՝ ակնկալելով արգահատելի վերաբերմունքը գործող իշխանությունների հանդեպ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին