«Ոտքի կանգնիր». Սարգիս Ստեփանյանի հիշողությունները վերածվել են կադրերի ու դարձել ֆիլմ
Հունվարի 28-ին՝ Հայոց Զինուժի կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը, Newmag-ը ներկայացրեց 2022-ի առաջին գիրքը՝ «Բազկամարդը»: Գիրքը հետախույզ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքն է: Սարգիս Ստեփանյանը 2014-ին, մարտական գործողություններ իրականացնելիս, ականապայթյունային վիրավորումից կորցրել է երկու ոտքն ու ձեռքը: Կարճ ամիսներ անց արդեն քայլում էր:
Երկաթե կամքի, հուսալքությունը մոտիվացիայի նոր աղբյուրով փոխարինելու, երբեք չտրտնջալու, անընդհատ պայքարելու մասին էլ Սարգիսը ներկայացրել է գրքում: Սեփական փորձով պատմում է ինչպես հաղթահարել ողբերգությունն ու փոխել իրականությունը։ Խորհուրդներ, անձնական օրինակով դասեր է տալիս ֆիզիկական ու հոգեբանական խնդիրներով մարդկանց:
Սարգսի հիշողությունները գրքի էջերից վերածվել են կադրերի ու դարձել ֆիլմ: Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ նկարահանվել է «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմը: Ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստը՝ Դավիթ Դավթյանը:
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ցուցադրությանը ներկա էին Սարգսի մարտական ընկերները, մտերիմները, զինվորականներ, ՊՆ կուրսանտներ, պաշտոնյաներ, արվեստի գործիչներ: Նախագծի գլխավոր գործընկերը Հայ վիրավոր հերոսների հիմնադրամն է:
Փոխգնդապետ Ստեփանյանի ծնողները, կինն ու երկու որդիները, ընկերները մասնակցել են ֆիլմի ստեղծմանը, ներկայացրել մանրամասներ, որոնք Սարգիս Ստեփանյանը չէր հիշում կամ համեստորեն լռում էր: Բացառիկ կադրեր, հարցազրույցներ, որոնք ներկայացնում են Սարգսի վիրավորվելը, դրան հաջորդած վիրահատությունները, վերականգնման ծանր փուլը, նոր հաղթանակներն ու գործերը:
Հարակից հրապարակումներ`
- 106 տարի պահանջատեր ենք, բայց դեռ դասեր չենք քաղել պատմությունից. Սարգիս Ստեփանյան
- Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան. Էլ ի՞նչ պիտի լինի, որ արթնանանք, գուցե՞ թուրքին մեր տան մեջ տեսնե՞նք
- Արցախի Մարտունի քաղաքում Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել․ Սարգիս Ստեփանյան
- Վեց տարի առաջ այս օրը փոխեց կյանքիս հունը․Սարգիս Ստեփանյան
- Սարգիս Ստեփանյան. Բարև՛, իմ Սասնա ծուռ ախպեր
- Իրապես հայրենասեր մարդն իր մասին չի սիրում խոսել. Սարգիս Ստեփանյան
- Մայոր Սարգիս Ստեփանյան. Եթե ոչ ես, ապա էլ ո՞վ
- Սարգիս Ստեփանյանը կմասնակցի բազկամարտի աշխարհի գավաթի պաշտոնական առաջնությանը
- Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն
- Մայոր Սարգիս Ստեփանյան. Սա չէր իմ պայքարի նպատակը, Եռաբլուրում հանգչող տղերքի երազանքը
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել բուժումից վերադարձած մայոր Սարգիս Ստեփանյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան