Ստեփան Դանիելյան. Հիմնական թեման մնում է Ցեղասպանությունից հրաժարվելը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Պատերազմները վերջանում են երկու եղանակով' անվերապահ կապիտուլյացիայով, և վերապահ' պայմաններով։Ադրբեջանա-թուրքական կոալիցիային, որին աջակցում էին Իսրայելը' զենքով և Բրիտանիան' դիվանագիտությամբ, իսկ գուցե նաև այլ եղանակներով, Հայաստանը պարտվեց։
Պարտությունը պետք է պայմանագրով ամրապնդի հաղթող կոալիցիայի պահանջները, դա է պատերազմի ու խաղաղության օրենքն, ինչը մենք չարեցինք 1994-ին։
Որն է հաղթող կողմերի պահանջները' Ադրբեջանին պետք է իր կողմից վերահսկվող կապ Նախիջևանի և Թուրքիայի հետ, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։
Թուրքիային պետք է Ցեղասպանության հարցը միջազգային օրակարգից հանել և Հարավային Կովկասում մեծացնել իր լեգիտիմ ներկայությունը, որը պետք է ճանաչեն Ռուսաստանն ու Իրանը։
Այսպիսով.
1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը դեմ է Ռուսաստանը, որովհետև դա կնշանակի Ռուսաստանի հեռացումը Հարավային Կովկասից։
2. Ադրբեջանի կողմից վերահսկվող դեպի Նախիջևան մտահոգում է Իրանին' նաև Ռուսաստանին։ Պատճառները պարզ են և այս հարցում ևս Հայաստանը միայնակ չէ, կամ ավելի ճիշտ այդ հարցերով Ադրբեջանը Իրանի ու Ռուսաստանի հետ պետք է պայմանավորվի, եթե անկեղծ խոսենք։
Առաջանում է հարց, Հայաստանն որպես պարտվող կողմ, ինչը պետք է զիջի։ Հիմնական թեման մնում է Ցեղասպանությունից հրաժարվել։ Դա է գինը, որը կարող է տալ Հայաստանն, առանց Ռուսաստանի ու Իրանի դիմակայության։ Մնացած հարցերով երկար ու մանրակրկիտ բանակցություններ են սպասվում»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք հո թուրքի ուզածով չե՞նք շարժվելու. Սողոմոն Թեհլերյանի արձանի հեղինակ
- Մեծ ցանկություն կունենաք ապամոնտաժել Սողոմոն Թեհլերյանի արձանը. Սոֆյա Հովսեփյանը՝ իշխանություններին
- Նաիրա Զոհրաբյան. Առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլիրյանի արձանն ապամոնտաժվելու է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին