Արխանգելսկի մարզում հրդեհի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Առնվազն հինգ մարդ է զոհվել Արխանգելսկի մարզի Պլեսեցկ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել են են ՌԴ ԱԻՆ-ի մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 03:20-ին Սթրոյթելի փողոցի 36 հասցեում գտնվող երկհարկանի փայտե տանը հրդեհ է բռնկվել, հրդեհի մակերեսը կազմել է 5 քմ։
Հրշեջները արագ ժամանել են դեպքի վայր, սակայն տուժածներից հինգին չի հաջողվել փրկել։ Մահացածների թվում են չորս երեխա և մեկ մեծահասակ։
Դեպքի վայրում են իրավապահները, հանգամանքները պարզվում են։