Politico. Զելենսկին վախենում է, որ Բայդենը միտումնավոր է ուռճացնում ռուսական սպառնալիքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխել է իր դիրքորոշումը ռուսական սպառնալիքի վերաբերյալ՝ մտավախություն ունենալով, որ Միացյալ Նահանգները միտումնավոր ուռճացնում է այս խնդիրը՝ Մոսկվայի հետ համաձայնագրեր, մասնավորապես՝ Դոնբասի վերաբերյալ կնքելու համար։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ըստ պարբերականի՝ անցյալ տարվա նոյեմբերին Ուկրաինայի առաջնորդը «տագնապ հնչեցրեց» ռուսական «ներխուժման» մտավախությունների պատճառով, սակայն վերջերս նա ասում է, որ այդ երկրի հետ առճակատումն այնքան էլ վախեցնող չէ:
Աղբյուրների պնդմամբ՝ Կիևի իշխանությունները վաղաժամ են համարում ամերիկացի և այլ դիվանագետների տարհանումն Ուկրաինայից։ Դա վախ է առաջացրել բնակչության շրջանում և ֆինանսական շուկաներում, ինչը հանգեցրել է Ուկրաինայի փոխառությունների արժեքի բարձրացմանը։
Անցյալ տարվա աշնանից արևմտյան ԶԼՄ-ները, ինչպես նաև Ուկրաինան, պնդում են, որ Ռուսաստանը իբր պատրաստվում է «լայնածավալ ներխուժում»։ Մոսկվայում նման մեղադրանքները բազմիցս հերքել են։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացիները դուրս են եկել փողոց. «Ոչ մի պատերազմ Ռուսաստանի հետ»
- Ինչ են մտածում Ուկրաինայի հարցի շուրջ Վաշինգտոնի ու Մոսկվայի փողոցներում
- Ուկրաինական ճգնաժամի պայմաններում ԱՄՆ դիտարկում է էներգակիրների մատակարարման այլընտրանքային տարբերակներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան