Ղազինյան. Եվրոպացի «բարեկամները» երևի մոռացել են Նիկոլի «բանտիկով մուրճը»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը գրում է.
«Եթե ԵԽԽՎ համար 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական էին, ուրեմն այդ կառույցն ունի մասնագիտական ու արժեհամակարգային լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ:
Մեր եվրոպացի «բարեկամները» երևի մոռացել են նիկոլի կողմից տարածվող ատելության խոսքը, հայհոյանքները, սպառնալիքները, «բանտիկով մուրճը»:
Կամ նրանց չեն զեկուցել առնվազն 150.000 կեղծված ձայների մասին, վարչական ռեսուրսի անխնա և ամբողջ ծավալով օգտագործումը, ոստիկանական ուժերի ամենաթողությունն, լկտի ու սանձարձակ վարքագիծը, հարձակումները ընդդիմության շտաբերի ու ներկայացուցիչների բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերը:
Հեռու եմ այն մտքից, որ ԵԽԽՎ հանդիսանում է ժողովրդավարության լաբորատորիա, որտեղ որոշում են ստեղծել քաղաքական ճգնաժամեր կամ հանգուցալուծել դրանք:
Եթե մեր եվրոպացի «բարեկամներին» շատ է պետք վերջնականապես կապիտուլացնել հայկական պետականությունը և հանուն այդ նպատակի որոշվել է երկրորդ «պողպատե մանդատը» հանձնել պետական դավաճաններին, ապա դա արդեն քաղաքական դիրքորոշում է...
Հ.Գ. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բանաձևին դեմ քվեարկելը ոչ մի պարագայում այն չի դարձնում հայամետ»։
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ». Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին՝ Նիկոլ Փաշինյանին
- Տիգրան Աբրահամյա. Որն է՞ ժողովրդավարությունը, որ նույն Հայկի նկատմամբ քրգործ է հարուցվել փողոց դուրս գալու համա՞ր
- Եզակի դեպքերում է քվեարկածների ընդհանուր թիվը 100-ից պակաս լինում․ Բորիս Նավասարդյանը՝ ԵԽԽՎ-ում քվեարկության մասին
- Ռուբեն Մելիքյան. Մամիջանյանը ոչ միայն սխալ չի արել, այլև միանգամայն ճիշտ է արել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին