Նկարիչը կտրել է քիթը և ականջները, որպեսզի նմանվի Marvel-ի հերոսին
Վենեսուելացի նկարիչը փոխել է իր արտաքինը՝ նմանվելով Marvel-ի տիեզերքի Կարմիր գանգին: Դրա համար նա ստիպված է եղել դաջվածքներ անել ու անցնել վիրաբույժի դանակի տակով։ Այդ մասին գրում է Daily Star-ը։
Ինչպես պատմել է Հենրի Ռոդրիգեսը, արտաքին տեսքը փոխելու համար իրենից պահանջվել է մոտ 30000 դոլար։ Տղամարդը մանկուց երազել է կոմիքսների մասին և երազել նմանվել իր սիրելի հերոսներին։
«Մանկուց սիրել եմ ամեն անսովորը, ես էքստրավերտ եմ, կոմիքսների սիրահար և սիրում եմ Marvel աշխարհը»,-ինքն իրեն նկարագրել է արտիստը։
42-ամյա տղամարդու աչքերը դաջված են սև գույնով, իսկ իմպլանտները մտցված են գլխի, այտերի և հոնքերի մեջ։ Բացի այդ, վիրահատության միջոցով հեռացրել են Հենրիի քթի մի մասը և ականջի բլթակները։
«Ես զգում եմ, որ անհատականության առումով նմանություններ կան Կարմիր Գանգի և իմ միջև»,-բացատրել է Հենրին:
Ռոդրիգեսը նաև հավելել է, որ 2012 թվականից սկսել է փոխել իր արտաքինը, սակայն չի ծրագրում սահմանափակվել այդքանով։