Բայդենը հայտարարել է Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի երկրներԱՄՆ-ի զորքերի մոտալուտ տեղակայման մասին
ԱՄՆ իշխանությունները մտադիր են մոտ ապագայում սկսել ԱՄՆ զորքերի լրացուցիչ փոքր կոնտինգենտ ուղարկել Արևելյան Եվրոպա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մոտ ժամանակներս ես ամերիկյան զորքերը կտեղափոխեմ Արևելյան Եվրոպա, ՆԱՏՕ-ի երկրներ: Ոչ շատ»,-մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը Ամերիկայի առաջնորդի խոսքերը։ Հարցին, թե Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին նոր տեղեկություններ կա՞ն, Բայդենը պատասխանել է. «Ոչ, վերջին մի քանի ժամում ոչ»։
Երկուշաբթի օրը Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկել 8500 զինվորական, սակայն այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Նրա խոսքով, դրանք մարտական, հետախուզական, ավիացիոն, բժշկական, տրանսպորտային ստորաբաժանումներն են։ Երեքշաբթի օրը Քիրբին CNN-ի եթերում պարզաբանել էր, որ ԱՄՆ-ը մտադիր չէ իր զորքերը տեղակայել Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների տարածքից դուրս։