Ցավոք սրտի, ձեր համայնքից է լրագրողի դիմակի տակ թաքնված ապիկար քաղաքական գործիչը. Ավետիք Իշխանյան
«Մենք դժվար օրերն անցել ենք, բայց քանի որ իշխանություններին լուրջ քաղաքական դիմադրություն չկա, ապա ճնշումները լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ շարունակվելու են մինչև «հեղափոխութան վերջնական հաղթանակը», որը պետք է լինի հետևյալը՝ որ չպետք է լինի այնպիսի լրատվամիջոց և լրագրող, որը քննադատի իշխանություններին»,- Հայաստանի Ժուռնալիստների միության հերթական համագումարում ունեցած ելույթում հայտնեց «Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքով՝ հանրապետությանը դժվար ժամանակներ են սպասվում, քանի որ իշխանությունների կողմից նման հարձակումների դեմ զսպիչ դեր կատարում են միայն հարաբերականորեն անկախ և ընդիդմադիր լրատվամիջոցները: Իշխանյանը Ժուռնալիստների միությանը մաղթեց ոչ թե ներկայիս տեմպերով, այլ ավելի ուժեղ պայքարել:
Իրավապաշտպանը նշեց, որ Ժուռնաիլիստների միության պարբերական հայտարարությունները լրագրողների իրավունքների ոտնահարման և խոսքի իրավունքն օրենսդրորեն սահմանափակելու փաստերի վերաբերյալ պետք է օրինակ ծառայեն մյուս ստեղծագործական միությունների համար:
Նրա խոսքով՝ ԲՈՒՀերի քայքայման և քաղաքականացման գործընթացին պետք է ձայն բարձրացնեին գրողների, կոմպոզիտորների միությունները և թատերական գործիչների ընկերությունը, քանի որ այդ կրթօջախների շրջանավարտներն իրենց գործընկերն են դառնալու, բայց դա չարվեց:
Ըստ Ավետիք Իշխանյանի՝ անկախության տարիներին ՀՀ ստեղծագործական միություններն շատ ավելի պասիվ են եղել, քան նույնիսկ խորհրդային տարիներին:
«Վերջին հեղափոխությունից հետո, երբ Հայաստանը թույլ ավտորիտարիզմի համակարգից անցում էր կատարում հեղափոխաբռնապետական համակարգ այդ ստեղծագործական միությունները կրկին լուռ էին և միայն Հայաստանի ժուռնալիստների միությունը ակտիվ դիրքորոշում ցուցաբերեց»,-ասաց նա:
Իշխանյանի խոսքով՝ ինչքան էլ խոսեն անկախ լրատվամիջոնցերի մասին, միևնույն է աշխարհում անկախ նրանք չկան, քանի որ այս կամ այն չափով քաղաքական կամ պետական ազդեցության տակ են:
«Այն ինչ կատարվում է Հայաստանում, երևակայությունից այն կողմ է, քանի որ հստակ միակողմանի քարոզչություն է կատարվում հատկապես նախկին և այսօրվա լրագրողների կողմից՝ ատամներով պաշտպանելով այսօրվա իշխանությանը»,-նկատեց իրավապաշտպանը և հավելեց, որ իշխանությանը սուր քննադատող լրատվամիջոցմներ էլ կան, բայց, միևնույնն է, նրանց միջև բալանսը խախտված է:
«Ցավոք սրտի ձեր համայնքից է լրագրողի դիմակի տակ թաքնված ապիկար քաղաքական գործիչը»,-խոսքն ավարտեց Ավետիք Իշխանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին