29.01.2022. Արցախում կորոնավիրուսով 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,15-ինը՝ ծանր
Արցախի Հանրապետությունում հունվարի 28-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել:
ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1830 քաղաքացու հետազոտություն, որից 154-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Հարակից հրապարակումներ`
- 28.01.2022. Արցախում կորոնավիրուսով 5 հիվանդի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր, 12-ինը՝ ծանր
- 26.01.2022. Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
- 22.01.2022. Արցախում կորոնավիրուսով 4 հիվանդի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր
- 15.01.2022. Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել