Ընկույզի օգտակար հատկությունները կուժեղացնեն իմունիտետը կորոնավիրուսի դեմ. Ալեքսանդր Մյասնիկով
Պատվաստումը մնում է COVID-19-ից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը, սակայն վիրուսի դեմ պայքարելու համար, դրանից բացի մարդիկ կարող են ամրապնդել նաև սեփական իմունիտետը: Այդ մասին «Россия 1» հեռուստաալիքի եթերում ասել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։
Դրա համար բժիշկը խորհուրդ է տվել ընկույզ ուտել։
«Եթե ասեք՝ ի՞նչ պետք է ուտեմ, որ չհիվանդանամ COVID-19-ով կամ արագ ապաքինվեմ, պատասխանը կլինի՝ սննդակարգ ներառել ընկույզը»,-ասել է բժիշկը։
Մասնագետը բացատրել է, որ կան մի շարք մթերքներ, որոնք նվազեցնում են օրգանիզմում բորբոքումները՝ կճատելով C-ռեակտիվ սպիտակուցը։ Մյասնիկովի խոսքով, այս ցուցակը գլխավորում են ընկույզները։
Բժիշկը նշել է նաև, որ ընկույզն օգտակար է նաև այլ չափանիշներով: Սննդի մեջ դրանց օգտագործումը կօգնի նվազեցնել «վատ» խոլեստերինը կամ լավ կանխարգելիչ կլինի սիրտ-անոթային հիվանդությունների դեմ։
Ըստ Մյասնիկովի՝ գիտականների ուսումնասիրությունները հաստատում են ընկույզի օգտակար հատկությունները։