Թվարկվել են մթերքները, որոնց ամենօրյա օգտագործումը սպանում է լյարդը
Յուղոտ մսի, ապխտած մսի և կալորիական խմորեղենի ամենօրյա օգտագործումը բացասաբար է անդրադառնում լյարդի վրա։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է բժշկական գիտությունների թեկնածու, RTH կլինիկայի գաստրոէնտերոլոգ Մարատ Զինաթուլլինը։
«Աշխարհի բնակչության գրեթե մեկ երրորդը տառապում է լյարդի հիվանդությամբ, սակայն որոշ մթերքներից խուսափելը կարող է օգնել կանխել դրանց զարգացումը»,-բացատրել է բժիշկը։
Մասնագետն առաջին հերթին խորհուրդ է տալիս նվազեցնել յուղոտ մսի, խոզի ճարպի և ապխտած մսի օգտագործումը, որոնք մեծացնում են դրանց մարսման համար լեղի սինթեզող լեղապարկի բեռը։
Մարգարինում և մայոնեզում հայտնաբերված արհեստական ճարպերը նույնպես խանգարում են լյարդի նորմալ աշխատանքին:
Բացի այդ, արգելված ապրանքների ցանկում ներառվել են խմորից թարմ սննդամթերքը, հրուշակեղենը և քաղցր գազավորված ըմպելիքները:
«Հետագայում այդ ածխաջրերը անցնում են ճարպային հյուսվածք՝ վնասելով լյարդի բջիջներին»,-ասել է բժիշկը։
Բացի այդ, նա խորհուրդ է տվել հրաժարվել արագ սննդից և ալկոհոլից։