ԱՆ. Օմիկրոնի դեպքում պետք չէ ապավինել բնական իմունիտետին
Օմիկրոնի դեպքում պետք չէ ապավինել COVID-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետին։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Եթե ունեցել եք COVID-19-ը, միևնույն է, պատվաստվե՛ք։ Լաբորատոր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ COVID-19 վարակից ապաքինվելը չի ապահովում պաշտպանության այնպիսի մակարդակ, որ իմունային համակարգը կարողանա կանխել հետագա վարակումը։
Կրկնակի վարակման դեպքեր նույնպես հնարավոր են, ուստի վարակից և հիվանդության պոտենցիալ ծանր ընթացքից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստվելն է»,-նշում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի օմիկրոն շտամը վերջինը չէ. ԱՀԿ ղեկավար
- «Օմիկրոն»-ի արագ տարածման պատճառով համաճարակաբանները տարեց բնակչությանը կոչ են անում ստանալ խթանիչ դոզա
- Որոնք են կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց մոտ «Օմիկրոն»-ի հինգ ախտանիշները
- Էլինար Վարդանյան. Օմիկրոնի դեմ պայքարի հիմնական պահանջներից մեկը՝ զանգվածային, մատչելի, անվճար թեստավորումն է
- Հայաստանում գրանցվել է «Օմիկրոն» շտամի 7 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան