ԱՊՀ երկրների ասամբլեայի հանդիսավոր նիստը նախատեսվում է մարտին Ալմաթիում
Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հունվարի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ։ Այդ մասին գրում է Sputnik.kz-ն։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցության և միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր։
Մասնավորապես, շոշափվել է ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի առաջիկա միջոցառումների նախապատրաստման թեման։ Նախատեսվում է, որ Վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր հանդիպումը տեղի կունենա այս տարվա մարտին Ալմաթիում։