Բեքիր Բոզդաղը նշանակվել է Թուրքիայի արդարադատության նախարար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ՝ լույս շաբաթ գիշերը նշանակել է արդարադատության նոր նախարար: NTV-ի տարածած լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բեքիր Բոզդաղը նշանակվել է հրաժարական տված Աբդուլհամիդ Գյուլի փոխարեն։
Բոզդաղը Թուրքիայի արդարադատության նախարարությունը ղեկավարել է 2015-2017 թվականներին, երբ զբաղեցնում էր նաև Թուրքիայի փոխվարչապետի պաշտոնը։ Գյուլը արդարադատության նախարարն էր 2017 թվականից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները