Այսօր ժամը 9.00-ից Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ռուսաստանն ու Վրաստանը կապող վրացական ռազմական մայրուղու(Լարսի) երթևեկությունը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, շաբաթ օրն այդ մասին հաղորդել է Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի տարածքում ճանապարհահատվածի մաքրումից, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու հնարավորության ապահովումից հետո Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությամբ հունվարի 29-ի ժամը 8:20-ից մինչև հաջորդ ծանուցումը թույլատրվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ բնակավայրից դեպի Լարս»,-ասված է հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության, Վրաստանի ռազմական մայրուղին անցած գիշեր փակ է եղել ծանր մեքենաների համար՝ Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման պատճառով։
Վրաստանի ռազմական մայրուղին ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները