Պրոֆեսորն առաջարկել է դպրոց վերադարձնել Մոսկվայի պետական համալսարանի 9-ամյա ուսանողին
Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի 9-ամյա ուսանողուհի Ալիսա Տեպլյակովայի ճակատագիրը դեռ շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։ Հարցն այն է, թե նա կմնա՞ համալսարանում: Նրա ուսումը կանգ է առել հենց առաջին ուսշրջանում։ Իսկ եթե նա դուրս գա համալսարանից, ո՞ւր է գնալու։ Կրթության մասնագետները ներկայացրել են, իրենց խորհուրդները: Այդ մասին գրում է mk.ru-ն։
«Չկան այնպիսի շնորհալի երեխաներ, որոնք պատրաստ կլինեն համալսարան գնալ 8-9 տարեկանում»,-ասել է Սանկտ Պետերբուրգի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, Կրթության և սոցիոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Դանիիլ Ալեքսանդրովը և հավելել. «99% դեպքերում շնորհալի երեխաները պատրաստ չեն դրան ոչ միայն սոցիալապես, այլև ինտելեկտուալ առումով, քանի որ խելքը չի սահմանափակվում ինչ-որ նյութին տիրապետելու ունակությամբ։
Պատահում է, որ 9 տարեկանում մաթեմատիկայի ընդունակ որոշ երեխաներ կարողանում են լուծել 11-րդ դասարանի մաթեմատիկական բարդ խնդիրներ։ Բայց դա չի նշանակում, որ 9 տարեկանում նրանք ունակ են մաթեմատիկան ընկալել այն նույն իմաստով, որով ուսանողները վերապատրաստվում են համալսարանի մաթեմատիկայի բաժնում»։
Ըստ պրոֆեսորի՝ ԲՈւՀ-ում ու ավագ դպրոցում ոչ միայն գիտելիքների ամբողջություն են յուրացնում, այն սոցիալական հմտություններ են զարգացունում, հասակակիցների հետ շփումը, երեխան սովորում է օգտագործել իր ինտելեկտը իրական կյանքում: Եվ բոլոր մարդկանց համար կարևոր է կյանքի այս որոշակի պահերի միջով անցնելը:
«Ալիսայի դեպքում ծնողները ցանկանում են ունենալ անհատական ծրագիր, և որ նա սովորի տանը, բայց ինչո՞ւ այդ դեպքում սովորել Մոսկվայի պետական համալսարանում՝ միայն «թղթի կտորի» համա՞ր»,-ասում է Ալեքսանդրովը և շարունակում. «Սա իրականում մեծ խնդիր է։ Երեխան դպրոցն ու համալսարանն է անցնում տանը, չի կարողանում նորմալ շփվել ոչ մեկի հետ... ցածր տարիքում երեխաներին կրթության վերին հարկեր գցելը երեխաներին ոչ մի տեղ չի տանում, բացի դժվարություններից: Անգամ 15 տարեկանում բուհ ընդունվող երեխաները ադապտացված չեն համալսարանական կյանքին, էլ ի՞նչ կարող ենք ասել 9 տարեկանների մասին»։
Գիտանականը կարծում է, որ աղջիկը համալսարանում սովորելու կարիք ընդհանրապես չունի, իսկ համալսարանը՝ նրան դասավանդելու, և նա կարող է վերադառնալ ինչ-որ բարձրակարգ դպրոց:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան