Ջորջ Սորոսը 125 մլն դոլար է ներդրել դեմոկարտներին աջակցելու համար
Միլիարդատեր Ջորջ Սորոսը, որը պարբերաբար գումար է նվիրաբերում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը, 125 միլիոն դոլար է ուղարկել 2022 թվականի նոյեմբերի միջանկյալ ընտրություններում դեմոկրատներին աջակցելու համար: Լուրը հայտնում է Fox Business-ը։
Ըստ պարբերականի՝ գումարը կուղղվի այն կազմակերպությունների ֆինանսավորմանը, որոնք անմիջականորեն կապված չեն թեկնածուների նախընտրական շտաբի հետ և օրենքով սահմանափակված չեն ֆինանսավորում ստանալու հարցում, սակայն մասնակցում են թեկնածուի համար անհրաժեշտ հասարակական կարծիքի ձևավորմանը։
Սորոսը նշել է, որ փողի նոր ներարկումը կաջակցի թեկնածուների դեմոկրատական շարժմանը՝ «անկախ քաղաքական կուսակցությունից»։ Նա նաև ասել է, գումար է ներդնում «ամերիկյան ժողովրդավարության ենթակառուցվածքի ամրապնդման համար, որն ուղղված է ձայնի իրավունքի և քաղաքացիական մասնակցության մակարդակի բարձրացմանը, քաղաքացիական իրավունքների և ազատությունների իրացմանը, ինպես նաև օրենքների գերակայությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան