Սիսիան Պօղոսեանին հունվարի 31-ին գործուղել են և Դուբայ, և Թեհրան
էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սիսիան Պօղոսեանը հունվարի 31-ին պետք է լինի և Դուբայում, և Թեհրանում։
Նիկոլ Փաշինյանը նույն օրը՝ հունվարի 27-ին երկու որոշում է ստորագրել, որոնց համաձայն, Պօղոսեանը մի պատվիրակության կազմում հունվարի 29-31-ը պետք է լինի Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում։
Վահան Քերոբյանի գլխավորած 10 հոգանոց պատվիրակությունը ԱՄԷ է մեկնում «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի օրերին մասնակցելու նպատակով։
Մեկ այլ որոշմամբ, հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ը Սիսիան Պօղոսեանին Փաշինյանը գործուղել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Նախատեսվում է, որ Թեհրանում պատվիրակության երեք անդամները մասնակցելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի 4-րդ նիստին։
Ստացվում է, որ հունվարի 31-ին Սիսիան Պօղոսեանը երկու տարբեր երկրներում երկու տարբեր միջոցառումների է մասնակցելու։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան