Վրաստանի նախագահը կարծում է, որ Սաակաշվիլիի ներումը կբարձրացնի հասարակության բևեռացումը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ եթե ինքը ներում շնորհի հանրապետության նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին, դա վրացական հասարակության մեջ բևեռացման աճ կառաջացնի։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դուք գիտեք իմ քաղաքական անցյալը, բայց հիմա սա չէ գլխավորը, ես խորապես համոզված եմ, որ նման քայլը այսօր ավելի շուտ բևեռացման աճ կառաջացնի, քան ապաբևեռացում: Չեմ կարծում, որ որևէ մեկը ինձ հակառակի մեջ կհամոզի: Սաակաշվիլիի հենց վերադարձն էր բևեռացվածության աճի պատճառը»,-ասել է նա ուրբաթ օրը վրացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Զուրաբիշվիլին, ով բազմիցս հայտարարել է, որ չի ներելու Սահակաշվիլիին, հիշել է, թե ինչպես 2020 թվականի մայիսին Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին ազատ արձակվեցին, սակայն դա չնվազեցրեց բևեռացման մակարդակը երկրում: 2021 թվականի ապրիլին նա ներում է շնորհել նաև ընդդիմադիր Mtavari Arxi հեռուստաալիքի համասեփականատեր Գիորգի Ռուրուին, ում ընդդիմությունը համարում էր քաղբանտարկյալ, բայց դա նույնպես, նրա կարծիքով, բևեռացվածության մակարդակը նվազեցման չբերեց։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիի Ջավախքի թեմ տեղափոխելու նախաձեռնությունն իրատեսական չէ․ Կոբախիձե
- Նիկոլոզ միտրոպոլիտն առաջարկել Է Սաակաշվիլիին մեկուսացնել Ջավախքում
- Սաակաշվիլին սպառնում է նորից հացադուլ սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին