2022 թվականի Օլիմպիական խաղերում ևս 29 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Եվս 29 մարդու մոտ, որոնք մեկնել են Պեկին՝ մասնակցելու 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին, կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։ Այս մասին հայտնել է Պեկին 2022-ի մամուլի ծառայությունը։
Հունվարի 28-ին Չինաստանի մայրաքաղաք ժամանած մարզական պատվիրակությունների անդամներից 19-ը դրական թեստեր են հանձնել, ևս տասը` օլիմպիական խաղերի մասնակիցների թեստերի արդյունքներն են:
Նշվում է, որ այսպես կոչված «պղպջակների» ամենօրյա թեստավորման ընթացքում ևս յոթ մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
2022 թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի հավաքականը հանդես կգա ROC (Ռուսաստանի օլիմպիական կոմիտե) անվան տակ, իսկ մրցանակաբաշխության ժամանակ օրհներգի փոխարեն կհնչի հատված Պյոտր Չայկովսկու Առաջին դաշնամուրի կոնցերտից։