Կինը երեխային նետել է կենդանաբանական այգու գորշ արջերի վանդակը
Ուզբեկստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել մի կնոջ դեմ, որն իր երեք տարեկան դստերը նետել է Տաշքենդի կենդանաբանական այգու արջերի վանդակը։ «Գազետա ռու»-ն գրել է, որ այդ մասին ասվում է երկրի գլխավոր դատախազության Telegram ալիքում։
Գործը հարուցվել է «ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձի» հոդվածով, այն է՝ հանցագործի համար զոհի ակնհայտ անօգնական վիճակում գտնվելը։ Կնոջը սպառնում է 15-ից 25 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկում։
Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնում են, որ կովկասյան գորշ արջ Զուզուն մետաղյա ճաղերի միջով հետևել է կնոջ գործողություններին։ Հետո դանդաղ իջել է փոսի մեջ, բարձրացել երեխայի մոտ, հոտոտել ու հեռացել է։ Դրանից հետո կենդանաբանական այգու աշխատակիցները գիշատիչի մոտից հեռացրել են երեխային: Աղջիկը ներկայումս գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Տաշքենդի կենդանաբանական այգին հայտնել է, որ կհոգա տուժածին բժշկական օգնություն ցուցաբերելու բոլոր ծախսերը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան