Ուկրաինացիները դուրս են եկել փողոց. «Ոչ մի պատերազմ Ռուսաստանի հետ»
Ուկրաինայի Վերին Ռադայի պատքերի մոտ ուկրաինացիները բողոքի ակցի են իրականացրել, երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պահանջներ ներկայացնել՝ թույլ չտալ Ռուսաստանի հետ հանդիպում։
Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ակցիայի կազմակերպիչները նշել են, որ երկրի ղեկավարության «ռուսական հնարավոր ագրեսիայի» մասին հռետորաբանության ֆոնին վախեցած ուկրաինացիները սկսել են սնունդ գնել խանութներից, իսկ տարեցները՝ բողոքել վատ ինքնազգացողությունից։
«Մենք պատերազմ չենք ուզում ռուս ժողովրդի հետ, ռուս ժողովուրդն էլ մեզ հետ պատերազմ չի ուզում, ինչո՞ւ է այս ամենը»,-նշել են ակցիայի մասնակիցները։
Նրանք իրենց ձեռքին ունեցել են ցուցապաստառներ, որոնցով Զելենսկուն կոչ են արել դադարել փնթփնթալն ու ժողովրդին ծաղրելը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ են մտածում Ուկրաինայի հարցի շուրջ Վաշինգտոնի ու Մոսկվայի փողոցներում
- Ռուս-ուկրաինական սահմանը` պատերազմի ուրվականին դեմ հանդիման
- Պետդեպարտամենտը Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին կարգադրել է լքել Ուկրաինան