Անհայտ ռազմական ինքնաթիռը «վտանգավոր մանևր» է կատարել Սևաստոպոլի մոտ
Անհայտ ռազմական ինքնաթիռը «վտանգավոր մանևր» է կատարել Ռուսաստանի սահմանի մոտ: Avia.pro-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
«Մի քանի ժամ առաջ անհայտ ռազմական ինքնաթիռը նմանակել է հարձակումը Սևաստոպոլի վրա՝ կատարելով վտանգավոր մանևր Ռուսաստանի սահմանից համեմատաբար փոքր հեռավորության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Պորտալի տվյալներով՝ ինքնաթիռը գործել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing RC-135W ռազմական հետախուզական ինքնաթիռի հետ համատեղ։
Flightradar 24 տեղեկատվական ռեսուրսի տվյալներով՝ ինքնաթիռը գտնվել է հինգ հազար մետր բարձրության վրա և չի ներխուժել Ռուսաստանի օդային տարածք։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան