Փոխնախարար. Հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հերքում է հեռավար ուսուցման անցնելու մասին լուրերը։
Նախարար Վահրամ Դումանյանին վերագրվող հրամանը, ըստ որի փետրվարի 7-ին դպրոցներն ու բուհերն անցնելու են հեռավար ուսուցման, կեղծ է։
«Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է։
Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։
Այլ կարգավորում չկա»,-գրել է Ժ. Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջում՝ «Հրամաններ» բաժնում էլ նման իրավական ակտ չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան