30.01.2022. Կորոնավիրուսի 2085 նոր դեպք է գրանցվել, մահացել է 9 քաղաքացի
Հայաստանում հունվարի 29-ին կատարվել է 5900 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2085 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 257 հիվանդ, մահվան 9 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 366433 դեպք, որոնցից 335719 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 21135 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8046 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1533 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9579 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2722315 թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- 29.01.2022. Մեկ օրում կորոնավիրուսով է հիվանդացել 2 594 մարդ
- 28.01.2022. Կորոնավիրուսի 3536 նոր դեպք է գրանցվել
- 27.01.2022. Կորոնավիրուսի 2556 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
- 26.01.2022. Կորոնավիրուսի 1931 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի
- 25.01.2022. Կորոնավիրուսի 1332 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան