ԱՄԷ-ն Իսրայելի նախագահի այցի ժամանակ որսացել է Եմենից արձակած բալիստիկ հրթիռը
Արաբական Միացյալ Էմիրությունները երկուշաբթի վաղ առավոտյան, երբ Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգն այցելել է երկիր, որսացել և ոչնչացրել է Եմենի հութի ապստամբների կողմից իր տարածքի վրա արձակված բալիստիկ հրթիռը: Լուրը հաղորդում է Associated Press-ը:
Արաբական Միացյալ Էմիրությունների պետական WAM լրատվական գործակալությունը հայտնել է հրթիռի ոչնչացման մանրամասները՝ ասելով, որ «հարձակումը ոչ մի զոհի չի հանգեցրել, քանի որ բալիստիկ հրթիռի մնացորդներն ընկել են բնակեցված տարածքներից դուրս»:
ԱՄԷ-ի ավիացիայի գործոկալությունից հայտնել են, որ հրթիռային հարձակումը չի ազդել ԱՄԷ օդային երթևեկության վրա:
Պետական այցով երկրում է գտնվում Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը։ Իսրայելի առաջնորդը կիրակի օրը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։ Երկուշաբթի օրը Հերցոգը պետք է մասնակցեր World Expo 2020 Dubai ցուցահանդեսին, որի վրա հութիները սպառնացել էին հարձակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին