Արամ Վարդևանյան. Այս իշխանությունները շատ հստակ ապացուցում են, որ չեն հանդուրժում դատավորների անկախությունը
Նախկին փաստաբան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը արձագանքել է Դատավորների միության տարածած հայտարարությանը դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելուն.
«Ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին շատ կոնկրետ «ազդակ» տալուն: Հենց այսպիսի վարքագիծ է բնորոշ բռնապետական իշխանություններին և իհարկե այս ամենը ԵԽԽՎ-ում չեն նկատելու:
Այս իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում շատ հստակ ապացուցում են, որ չեն հանդուրժում դատավորների անկախությունը: Այս իրավիճակի կանխարգելման ու դատավորների անկախության երաշխավորման պատասխանատուն համաձայն Սահմանադրության՝ Բարձրագույն դատական խորհուրդն է:
Այսինքն հենց այդ մարմինը պետք է պաշտպանի դատավորներին, չնայած հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ամեն կերպ նպաստել է, որ դատավորների անկախությունը վերացվի»:
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Ալեքսանյան. Իմ աջակցությունն եմ հայտնում դատավոր Բախշիյանին
- Աշոտ Երկաթին ազատ արձակած դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում. Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան