Այն մեր վերջին փամփուշտն է,պարապ օդ կրակելու իրավունք չունենք.Արթուր Խաչատրյան
«Հստակ գնում է դեզինտեգրացիոն գործընթաց Հայաստանի և Արցախի միջև, որի նախաձեռնությունը Արցախից չէ»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները փոխանակ ավելի մեծացնեն կապը Արցախի հետ, ամեն կերպ փորձում են լվանալ իրենց ձեռքերն Արցախից։
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանն Արցախի շուրջ նոր ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ է կառուցոմ և եթե Հայաստանի քաղաքականությունը չփոխվի, ապա օրեցօր Արցախի հետ կապը կկտրվի։
«Ներքին և արտաքին թշնամիները շատ արագ են աշխատում և այս իշխանությունները ոչ միայն բարեկեցության և անվտանգության, այլև գոյության խոչընդոտ են, փոխանակ ասեն, որ հույսը չի կորել, բանակը հզորացնեն, Արցախի հետ կապը ուժեղացնեն, փորձում են սովորեցնել մարդկանց համակերպվել, որ ամեն ինչ կորած է»,-հայտարարեց Խաչատրյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ Սփյուռքում գործողություններ են նախատեսվում:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություննրը արտասահմանյան այցերի ժամանակ չեն շփվում սփյուռքի հետ, ինչը խոսում է վերջիններիս վատ տրամադրվածության մասին։
«Ինչո՞ւ Հայաստան հիմնադրամի դրամահավաքը չարեցին, որովհետև հասկացան`Սփյուռքը ինչպես է վերաբերվում այս իշխանություններին, հատկապես Հիմնադրամի միջոցների շատ կասկածելի օգտագործումից հետո»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ դաշինքը մարզային այցելություններ է կազմակերպում, հասարակությանը պատրաստում փողոց հանելու համար:
«Այն մեր վերջին փամփուշտն է, պարապ օդ կրակելու իրավունք չունենք, փողոցային պայքարի համար այս պահին հող է նախապատրաստվում»,-հայտնեց պատգամավորը և ընդդիմությանը պասիվության մեջ մեղադրողներին առաջարկեց մտածեն, թե իրենք ի՞նչ են արել և իրենց լարերը ուր են տանում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին