«Անլրագրող մնացած լրագրողը»
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Երկու նկար, որոնք ցույց են տալիս, թե ինչ խղճուկ վիճակում կարող է հայտնվել անկարող լրագրողը, երբ, չգնահատելով իր կարողությունները, պատուհաս է դառնում երկրի և ժողովրդի գլխին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հունվարի 25-ին լրատվամիջոցների հարցերին պատասխանելու ֆիզիկական հնարավորություն ուներ Կապան քաղաքում։ Այդ ժամանակ նա դեռ չէր հասցրել կործանել մեր հայրենիքը, չէր ստորագրել կապիտուլյացիոն հայտարարությունը, Վաղարշակ Հարությունյանին հրաման չէր տվել ադրբեջանցիներին բերելու Հայաստան և իրավունք տալու վերահսկողություն հաստատել Գորիս-Կապան ճանապարհին։ Այդ օրը նա Գորիսից Կապան գնալու հնարավորություն ուներ, ինչն իր համար ստեղծել էին այն մարդիկ, որոնց քննադատում էր իր այդ ասուլիսի ընթացքում և հպարտանում իր «100 ձեռքբերումներով», որոնց թվում էին ոստիկանների կողմից իր կնոջը տուգանելն ու մի հովազի Հայաստանի սարերում հայտնվելը։ Այդ ժամանակ նա կարող էր վայելել բազմաթիվ լրագրողների դիմաց նստելու «քաջությունը»։
Ընդամենը երկու տարից անց, գրեթե նույն օրը, 2022 թվականի հունվարի 24-ին նա Գորիս-Կապան ճանապարհով Կապան հասնելու հնարավորություն չուներ։
2022 թվականին նա այլևս թշնամուն էր հանձնել մեր հայրենիքը, դարձել հազարավոր երիտասարդների մահվան պատճառ, ավիրել ողջ պետական կառավարման համակարգը և դրան զուգահեռ մի քանի միլիոն դոլարով վերանորոգել իր կեցավայր հանդիսացող Սերժ Սարգսյանից զավթած առանձնատունը, գնել մի քանի միլիոն դոլար արժողության նոր զրահապատ մեքենաներ, հարյուրավոր թիկնապահների և ոստիկանների ուղեկցությամբ կարողացել այնտեղից հասնել իր նոր վերանորոգած աշխատասենյակ, նստել նոր ձեռք բերված կահույքի վրա՝ ընդամենը մի աղջիկ լրագրողի առաջ՝ երկու ժամ շարունակ թշնամահաճո զազրախոսության համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան