Փաշինյանն իր համար ցոփ ու շվայտ կյանքը է ստեղծել, ժողովրդին էլ ասում է՝ լավ ես արել, որ պատերազմ ես գնացել. Էդգար Ղզարյան
««Իմ քայլը» հիմնադրամը տեղով կոռուպցիոն դրսևորում է, որովհետև այն ստեղծվել է վարչապետի տիկնոջ կողմից ամուսնու՝ վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա նաև կասկած հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքը երբևէ «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակություն արած լինեն:
Նա անդրադարձավ նաև «Իմ քայլը» հիմնադրամին։ «Մարդկանց, նաև երեխաներին էլ պարզ է, որ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի, ապա դժվար թե բնության մեջ գտնվի մի մարդ, որը «Իմ քայլը» հիմնադրամին 1 դոլար փող հանգանակի»,- ասաց Ղազարյանը և հիմնավորեց, որ հիմնադրամի հանգանակությունների պատճառն Աննա Հակոբյանի ամուսնու հանրային դիրքն է, իսկ կոռուպցիան ոչ միայն կաշառք վերցնելն է, այլ հանրային դիրքի ցանկացած օգտագործումն է անձնական նպատակներով:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը տեղեկացրեց, որ 2021թ. «Իմ քայլը» հիմնադրամի հանգանակությունը 301.445 դոլար է եղել, որից 300.000-ը մեկ դոնոր է տվել, որն էլ անանուն է և նկատեց, որ կոռուպցիան հենց դա է նշանակում, երբ փարչապետի կինը գործարարներից փող է հավաքում:
Էդգար Ղազարյանը նաև նկատեց, որ վերջին հարցազրույցից նկատել է՝ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակը հիմնովին վերանորոգվել է ու նոր կահույք է տեղադրվել:
«Ինչքա՞ն փող է ծախսվել Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակը վերանորոգելու և նոր կահույք ձեռք բերլու համար և ինչո՞վ է կառավարությունը հիմնավորում այդ ծախսը»,- կառավարությանը բանավոր հարցում ուղղեց Էդգար Ղազարյանը և հավելեց. «Ստացվում է, որ սրանք եկել են ու մեր հայրենիքը հանձնել են թշնամուն, միլիարդավոր վնաս են պատճառել մեր տնտեսությանը, բանակին, էլ չեմ ասում՝ մարդկային կորուստներն ու հայրենազրկումը և եթե մեր երկրում մի փոքր փող է մնացել, դրանք տվել են իրենց ամառանոցների վերանորոգմանը»:
Բանախոսը նկատեց, որ մի քանի մլն դոլար է ծախսլվել Նիկոլ Փաշինյանի առանձնատան վերանորոգման համար և այսօր գաղտնի է պահվում Ալեն Սիմոնյանի առանձնատան վերանորգման ծախսերը, բացի այդ էլ վարչապետի և ԱԺ նախագահի համար թանկարժեք մեքենաներ են գնել:
«Այսինքն՝ տունը վերանորգել է, աշխատասենյակները վերանորոգել է, մեքենաներն առել է, իր համար ցոփ ու շվայտ կյանքը ստեղծել է, կյանքը վայելում է, ժողովրդին էլ ասում է՝ գնացել ես պատերազմ՝ լավ ես արել, ամեն զոհվածի համար ամիսը 200 հազար դրամ փող եմ տալիս»,- շեշտեց Էդգար Ղազարյանը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան