Ժողովրդավարությունից բռնապետություն մեկ քայլ է, իսկ մեր երկիրը հաստատակամորեն բռնել է այդ ճանապարհը․ Էլինար Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Դեպի բռնապետություն
Դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողությունները, քրեական հետապնդումը խիստ սպասելի էին: Սա ուղղորդված քրեական գործերով իշխանությունների համար ոչ ընդունելի որոշում կայացրած դատավորի գործողություններին միակ արձագանքն է, որ կարելի էր ակնկալել:
Սա նախազգուշացում է ոչ միայն Բախշյանին, այլև դատական համակարգում օրենքով առաջնորդվող, իշխանության կամակատարը չդարձած դատավորներին: Սա նախազգուշացում է ողջ դատական համակարգին:
Իսկ էլ ի՞նչ կարելի էր ակնկալել ԵԽԽՎ «չափանիշներով» ժողովրդավարության բաստիոնից:
Եվ որքան էլ իշխանությունները թմբկահարեն ԵԽԽՎ բանաձևը, դրանից իրականությունը չի փոխվում: Ժողովրդավարությունից բռնապետություն մեկ քայլ է, իսկ մեր երկիրը հաստատակամորեն բռնել է այդ ճանապարհը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին