
Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Իսրայելը երկուշաբթի գիշերը օդային հարձակում է իրականացրել երկրի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանների վրա։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին:
«Ըստ ռազմական աղբյուրի՝ այսօր՝ ժամը 03.05-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 04.05-ին-խմբ.) իսրայելական թշնամին օդային հարձակում է իրականացրել, մի քանի հրթիռ արձակել Բեյրութից արևելք ընկած Ռիյակի ուղղությամբ՝ Դամասկոսի մերձակայքում գտնվող որոշ կետերում»,- ասվում է հեռուստաալիքի Telegram-ում տարածված հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղոդրվում։